Ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանի կինը
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին իր խոսքում նշեց, որ չպետք է շեղվել ի սկզբանե հայտարարվածից՝ խաղաղ անհնազանդությունից և շարունակել պայքարն այնքան ժամանակ, մինչև Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում չստորագրի:
«Սե՛րժ Սարգսյան, ես Ձեզ խնդրում եմ՝ շուտ արեք այդ բանը: Չնայած մենք դեմ չենք վայելել այս իրավիճակը, որ կատարվում է Երևանի փողողներում, դա մեզ միայն ու միայն հաճույք է պատճառում: Բայց, ես խնդրում եմ, մի՛ վտանգեք պետությունը և օր առաջ կատարեք ձեր քայլը»,- ասաց նա:
Իր խոսքի վերջում Աննա Հակոբյանը հավաքվածներից խնդրեց ողջունել այս պահին անազատության մեջ գտնվող բոլոր ցուցարարներին: