Տեղի է ունենում շարժման սեփականաշնորհում. Զարուհի Փոստանջյան
Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրապետության հրապարակում ցանկանում էին ելույթ ունենալ նաև «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, սակայն նրանց ձայն չտվեցին:
«Շարժումը պետք է լինի ոչ միայն ցանցային, այլև՝ ունենա տարբեր ղեկավարում»,- Հանրապետության հրապարակում քիչ առաջ հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա իր բարձրախոսով բղավեց. «Տեղի է ունենում շարժման սեփականաշնորհում»: