«Ուշադրություն մի դարձրեք». Հանրապետության հրապարակում ձայն չտվեցին Զարուհի Փոստանջյանին և Արամ Սարգսյանին
Հանրապետության հրապարակում ցանկանում էին ելույթ ունենալ նաև «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, սակայն նրանց ձայն չտվեցին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անցամ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Այստեղ է եկել Զարուհի Փոստանջյանը: Մենք որոշել ենք ելույթի հնարավորություն չտալ մեր թիմից դուրս անձանց: Ես հարգալից նրան ասացի, որ չենք կարող ելույթի հնարավորություն տանք, բայց եթե դուք ուզում եք, կտանք: Տիկին Փոստանջյան, կներեք, չեն ուզում»,-նշեց նա:
Զարուհի Փոստանջյանը սկսեց իր ձեռքին եղած բարձրախոսով խոսել, Ռուբինյանը արձագանքեց. «Այստեղ բարձրախոսով խոսում է, ուշադրություն մի դարձրեք»: