Եթե շարժման ակտիվ անդամներից ինչ-որ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ իրենք հեռանում ենք մեր հաղթանակից. Դավիթ Պետրոսյան
Ուսանողական ակցիաներից հայտնի ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ իրենք շարունակելու են դասադուլ իրականացնել: Նա ընդգծեց, որ եթե շարժման ակտիվ անդամներից ինչ-որ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ իրենք հեռանում ենք մեր հաղթանակից:
«Շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր խաղաղ անհնազանդությունը: Սա արդեն մեր արժանապատվության համար պայքար է: Իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի սադրեն, բայց մենք շատ մոտ ենք հաղթանակին, քանի որ ամեն հատվածում ժողովուրդն ինքնակազմակերպվում է: Մենք պետք է շարունակենք ապակենտրոնացված շարժումը: Ժողովուրդն ապացուցեց, որ ազատ անկախ երկրում պետք է ապրենք»,- նշեց Դավիթ Պետրոսյանը: