Հիվանդանոցում բուժում է ստանում 4 տուժած. մյուսները դուրս են գրվել
Հանրահավաքների ընթացքում տուժածների մի մասը բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցներից։ Ապրիլի 22-ին ժամը 19:00-ի դրությամբ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններում բուժում է ստանում 4 տուժած, որից 1-ն այսօր է ընդունվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություններ և համապատասխան բուժում են ստանում: Տուժածներից 2-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մյուս 2-ինը՝ միջին ծանրության: