Ժամը 18:30-ի դրությամբ ոստիկանություն է բերման ենթարկվել 251 անձ
ՀՀ ոստիկանության կողմից ապրիլի 22-ի ժամը 18:30-ի դրությամբ, բերման է ենթարկվել 251 անձ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-ին կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողությունները` հայտարարելով, որ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: