Լիտվան հետևում է Հայաստանի իրադրությանը
Լիտվան ուշադիր հետևում է շարունակվող ցույցերի համատեքստում Հայաստանի իրադրությանը: Այս մասին իր միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսը:
Նա իշխանություններին և ցուցարարներին կոչ է արել զսպվածություն դրսևորել և կառուցողական երկխոսություն սկսել: «Իրենց խաղաղ հավաքների իրավունքն իրականացնելու ժամանակ ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- նշել է նա: