Զորքերի տեղաշարժման որոշակի փոփոխություններ եմ նկատել. Լևոն Մնացականյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)
Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսից սկսած լարվածությունն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում:
Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն այսօր՝ ապրիլի 22-ին, այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների վերաբերյալ ցուցումներ ու հանձնարարականներ:
Նա նշել է, որ իրավիճակը թեև լարված է, բայց գտնվում է Արցախի բանակի վերահսկողության ներքո:
«Որոշակի փոփոխություններ եմ նկատել զորքերի տեղաշարժման: Եթե նախկինում այդքան էլ տեղաշարժեր չկար, հիմանականում պայմանավորված էր մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, հիմա այլ բնույթի շարժեր էլ կան: Ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների, հատկապես տանկերի և հետևակի մարտական մեքենաների, անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել բոլոր մեր նկարահանումները, ընդ որում բոլոր ուղղություններով»,-ասել է Լևոն Մկրտչյանը:
Նա կարծիք է հայտնել, որ այս ակտիվությունը պայմանավորված է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակով:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: