Իրենց իրավունքների կատարման ժամանակ բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն. ԵՄ
Օրենքին համպատասխան հավաքների իրենց իրավունքի կատարման ժամանակ բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ խաղաղ ճանապարհով և օրենքին համապատսխան հավաքների ազատության իրավունքը բոլորի համար համընդհանուր և հիմնարար իրավունք է: «Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին կհետևեն այս իրավունքին և օրենքն արդարացի ու համաչափ կկիրառեն Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան, այդ թվում՝ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի շրջանակում: Օրենքին համապատասխան հավաքների իրենց իրավունքների ժամանակ բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- նշված է հայտարարության մեջ:
ԵՄ-ում շեշտել են, որ չափազանց կարևոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը զսպվածություն դրսևորեն և պատասխանատվությամբ հանդես գան: «Անհրաժեշտ է ինկլյուզիվ երկխոսություն ապահովել, ինչը կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանը, և որն ուղղված կլինի ստեղծված իրավիճակի անհապաղ և խաղաղ կարգավորմանը: Այս պատճառով հուսադրող չէ ու տագնապահարույց, որ այսօր վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպումը չի խանգարել հետագա լարմանը»,- նշված է հայտարարության մեջ:
Ժամը 16:30-ի դրությամբ, բերման է ենթարկվել 232 անձ
Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են