«Հրաժարվում եմ այս կոչումից». Մկրտիչ Արզումանյան (լուսանկար)
Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է կոչումից։ Նա ֆեյսբուքում գրել է.
«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»։
Նա 2017թվականին է արժանացել Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստի կոչմանը։