Փակել են Երևան- Սևան մայրուղին
Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր առավոտից փակել են Երևան- Սևան ճանապարհը: Բնակիչները փոխանցեցին՝ Երևան չեն կարող հասնել, ուստի իրենց քաղաքացիական անհնազանդությունն էլ այսպես են արտահայտում:
Նրանք պահանջում են ոչ միայն ազատ արձակել շարժման ձերբակալված առաջնորդներին, այլև Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Այս պահին ճանապարհը շարունակում է փակ մնալ: