ԱԺ նախագահին տեղեկացրել են, որ 3 պատգամավորներ ձերբակալվել են
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, այն է՝ «Պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը», Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության 2018 թվականի ապրիլի 22-ի գրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը և Արարատ Սամվելի Միրզոյանը ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներ կատարելու համար»: