Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը. Հասմիկ Պետրոսյան
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը: Այս մասին News.am-ին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Նա նշել է, որ երեկ՝ ապրիլի 21-ի երեկոյան ՀՀ նախագահը հրապարակ էր գնացել բանակցությունների հնարավորություն ստեղծելու նպատակով.
«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր իր օրակարգը: Նախագահը հայտնել էր, որ վարչապետն ունի իր օրակարգը, իսկ մնացածը պետք է քննարկվեր բանակցությունների ընթացքում: Ի վերջո, սա է ցանկացած բանակցության իմաստը՝ լսել մեկմեկու և փորձել գտնել հնարավոր ընդունելին: Նիկոլ Փաշինյանը ճշգրիտ չի ներկայացրել Նախագահի և իր միջև տեղի ունեցած խոսակցությունը»,- ասել է Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը ափսոսանք է հայտնում, որ բանակցությունները չշարունակվեցին, որոնք կարող էին հանգեցնել իրավիճակի լարվածության թուլացման: