Շպռոտը ելույթի ժամանակ վանկարկել է երթերի ու հանրահավաքների կարգախոսներից մեկը (տեսանյութ)
Սկանդալային երգչուհի Շպռոտն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել: Տեղադրված տեսանյութում երգչուհին վանկարկել է այս օրերին երթերի ու հանրահավաքների ժամանակ հնչեցված՝ «Իմ քայլը» նախաձեռնության կարգախոս դարձած արտահայտությունը:
Իր հրապարակած տեսանյութին կից Շպռոտը գրել է. «Երազանքս իրականացավ… Վերջապես բեմից գոռացի մերժիր Սերժին»: