Ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 49 մարդ
Ապրիլի 22-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ է բերվել 49 մարդ: Այս մասին տեղեկացրեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ կոչ անելով ողջամիտ ժամկետում դադարեցնել ցույցը, այլապես ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի այն:
Նշենք, որ այսօր ևս «Իմ Քայլը» շարժումը արդեն 10-րդ օրն է: Առավոտյան տեղի ունեցավ հանդիպում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջանորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև, մինչդեռ բանակցությունները չկայացան:
Դրանից հետո քայլերթ ժամանակ Փաշինյանին և ևս երկու պատգամավորի՝ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին բերման ենթարկեցին: