Ոստիկանական ուժեր են կուտակվել Հանրապետության հրապարակում. երթը շարժվում է դեպի հրապարակ (ուղիղ)
Հանրապետության հրապարակում ևս լարված իրավիճակ է: Ոստիկանների թիվն այստեղ գնալով ավելանում է: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանները կառավարության շենքի դիմաց պատ են կազմում: Ոստիկանները պարբերաբար իրազեկում են, որ քաղաքացիների հավաքները անօրինական են և պահանջում են ազատել Հանրապետության հրապարակը: