Մեկ անձ ազատ է արձակվել, իսկ 7-ը կալանավորվել և տեղափոխվել են ՔԿՀ-ներ. դիտորդական խումբ
Ընդհանուր ձերբակալվածները կոնկրետ ձերբակալման պահելու վայրի հետ չունեին որևէ գանգատ, միայն բողոքում էին ապօրինի բերման ենթարկելու և տվյալ պահին անազատության մեջ գտնվելու հանգամանքից: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն անցկացնող դիտորդական խումբը:
«Դիտորդական խումբը օգտագործելով իր լիազորությունները ապրիլի 14-ից պարբերաբար այցելություններ է կատարում Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ: Ապրիլի 17-ի դրությամբ արդեն կային առաջին ձերբակալավածները: Սույն թվականի ապրիլի 21-ին ժամը 21.00-ի դրությամբ ձերբակալվածները տասնհինգ անձիք էին: Դիտորդական խումբը անցած յոթ օրերի ընթացքում հանդիպել է բոլոր ձերբակալվածների հետ: Ընդհանուր ձերբակալվածները կոնկրետ ձերբակալման պահելու վայրի հետ չունեին որևէ գանգատ, միայն բողոքում էին ապօրինի բերման ենթարկելու և տվյալ պահին անազատության մեջ գտնվելու հանգամանքից: Բոլոր տասնհինգ ձերբակալվածներից յոթ անձանց հետագա կարգավիճակը որոշված չէր և գտնվում էին ՁՊՎ-ում: Մեկ անձ ազատ էր արձակվել, իսկ յոթ անձիք կալանավորվել և տեղափոխվել էին ՀՀ ԱՆ ՔԿ հիմնակներ»,-ասվում էր հաղորդագրությունում: