Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Վախթանգ Հարությունյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցչից 2-ը հաղթանակ է տարել:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Պարտություն է կրել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը հաղթանակ է տարել և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Հաղթանակ է տարել նաև Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչը՝ Կարինե Սարգսյանը, ով հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Այսօր ռինգ դուրս կգան ու կիսաեզրափակչի համար կպայքարեն 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանն ու 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը: