Դավիթ Սանասարյանը ՀՔԾ բերման ենթարկվելուց հետո ձերբակալվել է
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ձերբակալվել է. այս մասին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Դանիել Իոաննիսյանը նշեց, թե Սանասարյանը երեկ գիշեր ՀՔԾ բերման էր ենթարկվել, որից հետո ձերբակալվել է:
Հիշեցնենք,որ երեկ ՀՔԾ բերման էր ենթարկվել, այնուհետև ձերբակալվել նաև քաղաքագետ, ակտիվիստ Արմեն Գրիգորյանը։
Թե ինչ հիմքով Դավիթ Սանասարյանը ձերբակալվել, դեռևս հայտնի չէ: