«Լավ եմ անում փակում եմ». Առաքել Մովսիսյանը բեռնատարներով փակել էր Էջմիածին-Երևան ճանապարհը (տեսանյութ)
ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը հորդորում էր փակել Երևան-Էջմիածին ճանապարհը:
Նրա հորդորով 2 բեռնատար փակել էին նշված ճանապարհը: Լրագրողի հարցին՝ թե ինչու է նա եկել այդտեղ, պատասխանեց. «Իմ գյուղն է, իրավունք չունե՞մ գամ, բա դու խի՞ ես եկել»: