Դավիթ Սանասարյանը բերման է ենթարկվել Հատուկ քննչական ծառայություն
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը բերման է ենթարկվել։ Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել նրան բերման ենթարկելու մասին։
«Քիչ առաջ տեղեկացա,որ Դավիթ Սանասարյանը բերման է ենթարկվել ՀՔԾ։ Շտապում եմ այնտեղ»,-գրել է փաստաբանը։
Հիշեցնենք,որ այսօր ՀՔԾ բերման էր ենթարկվել,այնուհետև ձերբակալվել քաղաքագետ, ակտիվիստ Արմեն Գրիգորյանը։
«Զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Ա. Գ.-ն»,-հայտնել էր ՀՔԾ-ն։