Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով հայտնեց վաղն առավոտյան Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)
Վաղն առավոտյան տեղի կունենան Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման շուրջ։ Հանդիպումը ծրագրված է ապրիլի 22-ի առավոտյան ժամը 10:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հայտնեց տեսաուղերձով:
Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը ստացել է հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և բանակցել նրա հետ:
Փաշինյանը նաև նշեց, որ վաղվա գործողությունները կսկսեն մի փոքր ուշ՝ 11:00-ի փոխարեն կմեկնարկեն երթը ժամը12:00-ին: