Հովհաննես Ազոյանը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Հովհաննես Ազոյանը կոչով դիմել է Նիկոլ Փաշինյանին:
«Նիկոլ ջան, իմ եղբայր: 10 տարի շարունակ իմ հերոսն ես եղել, տեսել եմ ազնվությունդ ու անձնազոհությունդ հանուն ազատ ու անկախ Հայաստանի և ամբողջ կյանքս կլինեմ կողքիդ: Գիտեմ՝ ուժասպառ ես լինում, բայց խնդրում եմ վերջին ուժերդ ներդիր ու Էդմոն Մարուքյանի անհանգստությանը ադեկվատ նայիր: Վստահ եմ , որ իշխանությունը չի կարող քեզ ու մեզ հին ու փտած մեթոդներով խաբել: Խնդրում եմ քեզ եղբայր: Վերջին անգամ դա էլ արա, հանգիստ լինենք: Կեցցե ազատ ու քաղաքակիրթ մեր հայրենիքը: Գրկում եմ քեզ»: