Գյումրիում ցուցարարը ոստիկանների է վրաերթի ենթարկել. նա ձերբակալվել է
Գյումրիում ոստիկաններ են վրաերթի ենթարկվել։ Ըստ տեղեկությունների` վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներ են ստացել,իսկ վրաերթը ենթարկելու մեջ կասկածվում է ցուցարար։
Tert.am-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Նման դեպք գրանցվել է ապրիլի 20-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, երբ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցում վրաերթի է ենթարկել նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության երկու ծառայողի։ Վարորդը դեպքի վայրից դիմել փախուստի»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է վրաերթի ենթարկված ոստիկաններին Ջանոյանն ասաց,որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց,իսկ վարորդի ինքնությունը պարզվել է.«Նա 1991թ. ծնված Արտաշես Դ.-ն է, ով հայտնաբերվել և ձերբակալվել է»։
Ոստիկանությունից հայտնեցին,որ կատարվում է նախաքննություն։