ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը»: