Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին (ուղիղ)
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Հանրապետության հրապարակ՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու նպատակով: ՀՀ նախագահը հրապարակ է ուղևորվել Աբովյան փողոցով՝ քայլելով: «Ես գնում եմ հրապարակ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը:
Ավելի վաղ Փաշինյանը նշել է, որ ՀՀ նախագահի հետ պատրաստ է հանդիպել միայն Հանրապետության հրապարակում: