Հայտնի են նոր «iPhone SE 2»-ի թողարկման ժամկետները
«Apple»-ի նոր «iPhone SE 2»-ը կարող է ներկայացվել արդեն ընթացիկ տարվա մայիսին՝ մեկ ամիս անց: Այս մասին հայտնել է ճապոնական «Macotakara» ռեսուրսը‚ որը հայտնի է իր հստակ տեղեկություններով:
Ինչպես հաղորդվում է‚ սա 11 սմարթֆգոնների մոդելներից մեկն է‚ որոնք ավելի վաղ անոնսով ներկայացրել է ընկերությունը: Այն չի ստանա առանց եզրերի էկրան և կրկնակի տեսախցիկ‚ սակայն սպասվում է‚ որ այն կպահպանի իր չափերը:
Նորամուծություններից այն կստանա ականջակալների համար նախատեսված 3.5 միլիմետրանոց անցքը: Նորույթը կունենա «Apple A10 Fusion»‚ երկու գիգաբայթ օպերատիվ հիշողություն և տեսախցիկ‚ ինչպիսին ունի 7-րդ «iPhone»-ը:
Բացառված չէ‚ որ նոր սերնդի հեռախոսն ունենա ջրակայունություն: