Դանակահարություն՝ ԱՄՆ դեսպանատան մոտ
Նախօրեին ՝ուշ երեկոյան, դանակահարություն է տեղի ունեցել Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Տոյոտա» եւ «Օպել» ավտոմեքենաների բախման հետևանքով ծագած վիճաբանության ժամանակ «Օպել» ավտոմեքենայի վարորդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է մյուս ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Կատարվում է հետաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ «Օպել» ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: