Մոնակոյում ներկայացրել են ռուսական սպորտքարը (տեսանյութ)
Մոնակոյում «BR Engineering»-ի մասնագետներն արդեն մեկ անգամ ցուցադրել են « LMP2» ստանդարտին համապատասխանող սպորտքարը:
Այժմ ռուս մասնագետները ցուցադրել են նորույթ՝ «BR1» սպորտքարի նախատիպը‚ որը համապատասխանում է «LMP1» ստանդարտին:
Մեքենան ունի 4.5 լիտրանոց ճապոնական «Nissan»-ի շարժիչ:
Այս տարի Մոնակոյում կանցկացվի արդեն թվով 15-րդ ցուցահանդեսը: Այստեղ ընդունված է ցուցադրել ունիկալ ավտոմեքենաներ‚ որոնք կամ սահմանափակ թվով են արտադրվում‚ կամ ունիկալ որակ ունեն:
Շոուն բացվել է ապրիլի 19-ին և կտևի մինչև ապրիլի 22-ը: