Հայտնի դերասանուհուն ձերբակալել են սեռական ստրկության համար (լուսանկարներ)
35-ամյա ամերիկացի դերասանուհի Էլիսոն Մեկը կկանգնի դատարանի առաջ կանանց որպես սեռական ստրուկ վաճառելու համար հավաքագրմանը մասնակից լինելու մեղադրանքով:
Այս ամենը տեղի է ունեցել «Nxivm» ընկերության աշխատանքի շրջանակում‚ որը թրեյնինգներ է անցկացրել անձի զարգացման թեմայով: Դրա ղեկավար 57-ամյա Քիթ Ռանյեն ձերբակալվել է Մեքսիկայում այս տարվա մարտին: Մեկը մեղադրվում է այն բանի մեջ‚ որ օգնել է Ռանյեյին կանանց ներգրավել կազմակերպության մեջ‚ որը հետագայում նրանց վաճառել է ինչպես որպես սեռական ստրուկ‚ այնպես էլ աշխատակից:
Բրուքլինի դաշնային դատարանում ուրբաթ երեկոյան կարճ լսումների ընթացքում որոշել են Մեկին ձերբակալել: Երկուշաբթի նա կկանգնի դատարանի առջև: Դերասանուհին իրեն մեղավոր չի ճանաչում: