Նատալի Պորտմանը Նեթանյահուի պատճառով հրաժարվել է մասնակցել «Genesis» մրցանակաբաշխությանը
Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանը հրաժարվել է Իսրայելում մասնակցել «Genesis» մրցանակաբաշխությանն այն պատճառով‚ որ միջոցառմանը պետք է ելույթ ունենա նաև երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Իմ որոշումը՝ ներկա չլիներ մրցանակաբաշխությանը‚ սխալ է հասկացվել այլ մարդկանց կողմից: Թույլ տվեք՝ ես խոսեմ իմ տեղը: Ես որոշել եմ ներկա չլինել միջոցառմանը‚ քանի որ չեմ ցանկանում երևալ որպես մեկը‚ ով աջակցում է Բենիամին Նեթանյահուին‚ ով պետք է մրցանակաբաշխությանը ելույթ ունենար»‚- գրել է դերասանուհին «Instagram»-ում:
Նաև Պորտմանը նշել է‚ որ չի աջակցում Իսրայելի գործող իշխանությանը‚ սակայն շատ է գնահատում իր երկրի մշակույթը:
«Քանի որ ես հոգ եմ տանում Իսրայելի մասին‚ ես պետք է ընդդիմանամ բռնությանը‚ կոռուպցիային‚ անհավասարությանը և իշխանության չարաշահմանը»‚- պատմել է դերասանուհին: