«Արսենալի» ղեկավարությունը Վենգերին աշխատանքից հեռացրել է առանց նրա ցանկության
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը‚ ով ակումբում աշխատել է 22 տարի‚ չի ցանկացել հեռանալ պաշտոնից: Հրաժարականի մասին որոշումն ընդունել է լոնդոնյան ակումբի ղեկավարությունը: Այս մասին հայտնել է «The Sun»-ը:
Ինչպես հաղորդվում է‚ ակումբի ամենամեծ բաժնետեր Սթեն Կրոնկեն կորցրել է ֆրանսիացի մասնագետի հանդեպ իր վստահությունը: Վենգերի պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականին: Ղեկավարությունը համաձայնել է Արսենին 11 միլիոն եվրոյի փոխհատուցում վճարել պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար:
22 տարվա ընթացքում Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» նվաճել է 17 տիտղոս:
Ավելի վաղ հայտնի էր դարձել‚ որ ակումբի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Վենգերին երկրորդ հայր է անվանել: