Ցուցարարները փակել են Դավիթ Բեկի փողոցը, կա բերման ենթարկված (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Նոր Նորքի Դավիթ Բեկի փողոցը։ Մասնավորապես փակ է փողոցի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հատվածը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են քննարկել վարչապետի Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ: