Ուկրաինան ընդունում է Ղրիմը վերադարձնելու անհնարինությունը
Այս պահին Ուկրաինան ի վիճակի չէ Ղրիմը վերադարձնել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքների հարցերով փոխնախարար Գեորգի Տուկան «112 Украина»-ի եթերում: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ Կիևը ստիպված է սահմանափակվել քաղաքական հայտարարություններով և դիվանագիտական քայլերով: Սակայն Տուկան վստահ է‚ որ ապագայում Դոնբասը և Ղրիմը կարող են վերադառնալ Ուկրաինայի կազմ: Ռուսաստանը‚ նրա կարծիքով‚ «պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար»:
Տուկան նաև պատմել է‚ որ նախարարությունը շարունակում է ֆիքսել թերակղզում ռեսուրսների «ապօրինի» արդյունահանման դեպքերը: