Մահացել է շվեդ երաժիշտ Avicii-ն (տեսանյութ)
Շվեդ դիջեյ Թիմ Բերգլինգը, ով հայտնի էր Avicii կեղծանունով, մահացել է 28 տարեկան հասակում, ապրիլի 20-ին։ Այս մասին հաղորդում է Independent-ը: 28-ամյա երաժշտին ապրիլի 20-ին, ցերեկը գտել են մահացած՝ Օմանի Մասկատ քաղաքում:
«Մեծ ցավով հայտնում եմ Թիմ Բերգլինգինի մահվան մասին, ով նաև հայտնի է, որպես Ավիչի: Նրա ընտանիքի համար անդառնալի կորուստ էր: Մենք խնդրում ենք հարգանք ցուցաբերել իր անձնական կյանքի հանդեպ, իրենց համար դժվարին այս պահին: Հետագայում որևէ հայտարարություն չի տրամադրվելու», - հայտնել է նրա ներկայացուցիչ Դիանա Բարոնը:
Թիմ Բերգլինգը տառապում էր սուր պանկրեատիտով, որն էլ մեծ մասամբ առաջացել է ալկոհոլի չարաշահման արդյուքում: