Վաղը կրկին քայլարշավ կլինի
«Ես վաղը ժամը 11:00-ին քայլարշավս կսկսեմ 7-րդ Մասիվի «Նոր տուն» խանութի դիմացի տարածքից»,- այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ, քանի որ վաղը շաբաթ է, բոլոր գործողությունները կսկսվեն ժամը 11:00-ից և հիշեցրեց, որ ոչ մի խոչընդոտ չեն հարուցում շտապօգնության և արտակարգ իրավիճակների մեքենաների համար:
Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, երթն այսօր կարճ է տևելու: Անցնելով Մաշտոցի պողոտայով, Սայաթ Նովա պողոտայով, Աբովյան փողոցով վերադառնալու են Հանրապետության հրապարակ։
Իսկ վաղը շարունակելու են նույն ակցիան, ինչ այսօր. Տոտալ փակելու են Երևանի բոլոր փողոցները։