Ցուցարարները փակել են Երևան-Էջմիածին և Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը (լուսանկարներ)
Քիչ առաջ քաղաքացիներն ամբողջությամբ փակել են Երևան-Էջմիածին և «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը. կան ոստիկանական ուժեր: Ցուցարարները փակել են ավտոճանապարհը, իսկ քաղաքացիների թիվը գնալով ավելանում է:
Հիշեցնենք, որ ամբողջ հանրապետությունում շարունակվում են #ԻմՔայլը և Մերժիր Սերժին նախաձեռնությունների համատեղ գործողությունները, որի նպատակն է խաղաղ անհնազանդությունների միջոցոցով ազատվել Սերժ Սարգսյանից և նրա իշխանությունից:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի: