ՀԺԿ-ն աջակցում է ցույցերի մասնակիցներին
Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) աջակցում է Երեվանում և հանրապետության ողջ տարածքով մեկ տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին:
Սա պայքար է հանուն մեր երկրի ժողովրդավարացման ,արժանապատիվ կյանքի և հուսալի ապագայի: Հայաստանը չի կարող զարգանալ քանի դեռ իշխանությունը յուրացվում Է և ծառայեցվում է մի խումբ մարդկանց հարստացմանը:Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:
Հիացմունք է առաջացնում մեր երիտասարդությունը ,որը պայքարի առաջին շարքում է:
Մենք վստահ ենք,որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով: