Քյոլնում կարող են ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Քյոլն քաղաքի իշխանությունները կարող են ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որն առանց համապատասխան թույլտվության բացվել էր մի քանի օր առաջ: Որոշումը կայացրել է Քյոլնի վարչական դատարանը: Այս ասին հաղորդում է DW-ն:
«Հիշեք Ցեղասպանությունը» նախաձեռնող խմբի ակտիվիստներն ապրիլի 15-ին մեկուկես մետրանոց պողպատե հուշարձանն էին տեղադրել Քյոլնիի տաճարի մոտակայքում: Եռանկյուն բուրգը պսակված է սրով խոցվաշ բրոնզե նռով: «Այս ցավը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին»,- հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն գրծավ է հուշարձանի վրա:
Ստեղծողները փորձել են դատարանում թույլտվության իրավունք ստանալ հուշարձանի տեղադրման համար՝ հիմնավորելով պահանջը նրանով, որ հուշարձանի տեղադրմամբ ապահովվում է քաղաքացիների՝ ազատ կարծիքի արտահայտման հիմնարար իրավունքը: Սակայն դատարանը մերժել էր ակտիվիստների փաստարկները: Դատավորի խոսքով՝ հեղինակները հատուկ հիմքերով հրապարակային կառույցներն օգտագործելու իրավունք չունեն, ընդ որում, նրանք չեն կարող հավակնել նման թույլտվություն ստանալուն: Հուշարձանի ստեղծման իրավունքը չի բխում կարծիքի ազատ արտահայտման իրավունքից, քանի որ այդ իրավունքը չի կարգավորում հուշարձանների տեղադրումը հասարակական վայրերում: Նախաձեռնող խումբը կարող է վիճարկել որոշումը Մյունստերի հողի Գերագույն վարչական դատարանում: