Կոմիտասի պողոտայում տաքսին հարվածել է ոստիկանական մեքենային
Քիչ առաջ Կոմիտաս-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել:
Operativ.am-ի տեղեկություններով՝ տաքսին հարվածել է ոստիկանական ավտոբուսին, ինչի արդյունքում մեծ խցանում է առաջացել: Նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ցուցարարները փակել էին Կոմիտասի պողոտա-Տիգրանյան խաչմերուկը և այն մինչև այժմ շարունակում է փակ մնալ: