Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք. Աշոտ Ահարոնյան
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող կամ կայանումն արգելված տեղերում կանգնած տրանսպորտային միջոցները տեղափոխվում են հատուկ տարածք, եթե վարորդը տեղում չէ կամ ?հրաժարվում է վերացնել խոչընդոտը կամ կայանման կանոնների խախտումը:/Ճանապարհային երթւեկության անվտանգության ապահովման մասին/ ՀՀ օրենք 18-րդ հոդված մաս 3»: