Մխիթարյանի մարզիչը կփոխվի. Վենգերը հեռանում է
«Արսենալ»-ի 68-ամյա ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը կլքի իր պաշտոնը մրցաշրջանի վերջում: Նա ակումբի գլխավոր մարզիչն է 1996 թվականից: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Ես շնորհակալ եմ նրա համար‚ որ ծառայել եմ այս ակումբին այսքան անհավատալի տարիներ: Ես կառավարել եմ ակումբն ամբողջ պատասխանատվության և արդարությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնեկ աշխատակիցներին‚ տնօրեններին և երկրպագուներին‚ ովքեր մեր ակումբը յուրահատուկ են դարձնում: Ես հորդորում եմ մեր բոլոր երկրպագուներին շարունակել երկրպագել թիմի համար‚ որպեսզի մրցաշրջանն ավարտենք բարձր մակարդակով»‚- Վենգերի խոսքերը մեջբերել է «Արսենալի» կայքը:
Այսպիսով «Հադդերսֆիլդ Թաուն»-«Արսենալ» հանդիպումը‚ որը տեղի կունենա մայիսի 13-ին‚ վերջինն են համարում Վենգերի համար: