Երեք առյուծների և փղիկի մահացու կռիվը տեսանկարահանել են
Զիմբաբվեում՝ «Little Makololo» ազգային պարկում‚ զբոսաշրջիկները նկարահանել են երեք առյուծների և փղիկի մասնակցությամբ դեպքը: Տեսանյութը հրապարակվել է «YouTube»-ում:
Մեծ փիղը փորձում է հեռացնել գիշատիչներին‚ սակայն երբ նա հեռանում է‚ գիշատիչները վերադառնում են զոհի մոտ:
Ներկա զբոսաշրջիկների խոսքով՝ փիղը տեսել է առյուծին և փորձել հեռացնել նրան‚ սակայն դա գիշատիչին չի խանգարել: Նա թռել է զոհի վրա և նրան տապալել գետնին: