Ինձ շպրտեցին‚ ինչպես կնետեն զուգարանակոնքը. Գրիգորյանը՝ հրաժարականի մասին
«Լուչ-Էներգիան» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին հեռացնելու մասին‚ ով կոնֆլիկտ է ունեցել երկրպագուների հետ: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Դեռևս մինչև առաջնության մեկնարկը ես ցանկանում էի հանդիպել երկրպագուների հետ‚ սակայն նրանք հրաժարվում էին: Նրանք հենց սկզբից ունեին մի դիրքորոշում՝ ծաղրել և վերջ»‚- նշել է Ալեքսանդր Գրիգորյանը:
«Անհասկանալի է‚ թե ինչու են ինձ ընդհանրապես հրավիրել: Ստացվում է‚ որ ինձ դուրս թողեցին‚ ինչպես գցեին զուգարանակոնքը: Ես բարկացած եմ այս անօրինականությունից: Միայն գոռալու և անարդարությունից հայհոյելու ցանկություն ունեմ»‚- նշել է նա:
Հիշեցնենք‚ որ Գրիգորյանը 2017 թվականի դեկտեմբերից Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա»-ի գլխավոր մարզիչն էր: Այսօր հայտնի է դարձել‚ որ ակումբը նրան հեռացրել է պաշտոնից անբավարար արդյունքի համար: