Նոր «iPhone»-ը երկու «SIM» քարտի հնարավորություն կունենա
2018 թվականի մատչելի «iPhone»-ը կստանա երկու SIM քարտի հնարավորություն: Այս մասին հաղորդել է «KGI» վերլուծաբան Չժի Կուոն հետազոտական հաշվետվության մեջ: Այսպիսի տարբերակը կարժենա սովորականից 100 դոլարով թանկ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ավելի վաղ Կուոն հաղորդել էր‚ որ «խնձորային» ընկերությունը երեք նոր «iPhone» կթողարկի այս տարի՝ «X Plus»‚ նոր սերնդի և էժան սմարթֆոն՝ «LCD» էկրանով: Խոսքը վերաբերում է վերջինին: Վերլուծաբանը ճշտումներ է արել հին սարքավորումների մասին և ավելացրել նորերը:
Սմարթֆոնի հիմնական տարբերակը՝ մեկ SIM քարտով‚ հաճախորդները կարող են գնել 550-650 դոլարի սահմաններում‚ երկու քարտի դեպքում՝ 650-750 դոլարով: Երկու քարտով հեռախոսի դեպքում eSIM-ի հնարավորություն չի լինի: