Լրագրող Տիրայր Մուրադյանին բերման չեն ենթարկել, դեպքի վայրից ոչ շատ հեռու ազատ է արձակվել
Լրագրողների անկախ արհեստակցական միության նախագահ Լևոն Սարդարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ես հենց նոր խոսեցի Ոստիկանության մամլո խոսնակ Աշոտ Ահարոնյանի հետ, որն ինձ հավաստիացրեց, որ Տիրայր Մուրադյանը բերման չի ենթարկվել և դեպքի վայրից ոչ շատ հեռու ազատ է արձակվել: Ըստ Ահարոնյանի, այս պահին դեպքին մասնակից ոստիկանների հետ տարվում են բացատրական զրույցներ: Իմ պնդմանը, թե ոստիկանները քրեական հանցագործություն են կատարել` խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը, Աշոտ Ահարոնյանը հորդորեց զերծ մնալ շտապողականությունից` հավաստիացնելով, որ մանրամասները կպարզվեն, իսկ մեղավորները` կպատժվեն»: