Հայտնաբերվել է «iPhone»-ից բոլոր տվյալները գողանալու միջոցը
«Symantec» ընկերության մասնագետները «Apple»-ի սարքավորումներում հայտնաբերել են խոցելի տեղ‚ որը կարող է օգտագործվել գաջետի կառավարման համար: Այս մասին նշվում է ընկերության հետազոտության մեջ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Խոցելիությունը‚ որը ստացել է «Trustjacking» անունը‚ ներառված է «iTunes Wi-Fi sync» նույնականացման տեխնոլոգիայի մեջ: Դրա օգնությամբ սարքի սեփականատերը «iOS»-ով կարող է տվյալներ փոխանցել առանց համակարգչին ֆիզիկապես միանալու:
Հետազոտողների տվյալներով՝ խաբեբաները կարող են ունենալ բանալիները‚ որոնք սարքավորումն օգտագործում է «Wi-Fi» հասանելիության համար: Եվ քանի որ սինխրոնիզացիան մշտապես է տեղի ունենում‚ հարձակումը կարող է կատարվել ոչ միանգամից:
Մասնագետները նշում են‚ որ այսպիսով խաբեբաները կարող են հասանելիություն ստանալ դեպի բոլոր տվյալներ‚ որոնք պահպանվում են սմարթֆոնում կամ համակարգչում: