«Motorola»-ն ներկայացրել է 6 էժան սմարթֆոններ (տեսանյութեր)
«Motorola» ընկերությունը՝ «Lenovo»-ի «դուստր» ընկերություններից մեկը‚ համալրել է իր էժան սմարթֆոնների հավաքածուն նոր մոդելներով: «G6»-ի շարքում են «Moto G6»-ը‚ «G6 Plus»-ն ու «G6 Play»-ը‚ իսկ «E5»-ն աճել է՝ դառնալով «Moto E5»-ին‚ «E5 Plus»-ին և «E5 Play»-ին: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հնգյակի բոլոր մոդելներն ունեն «ձգված» էկրաններ:
Վերջինը և ամենամատչելի նորույթը «Moto E5 Play»-ն է: Այս մոդելի գինը չի բացահայտվում‚ սակայն դժվար թե այն գերազանցի 150 եվրոն: