Տիգրան Սարգսյանը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին. Նա փոխե՞լ է իր քաղաքական էլիտան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն արդեն երեք օր է՝ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը` նոր Սահմանադրությամբ դառնալով պետության փաստացի ղեկավարը, երեկ էլ անցկացրեց կառավարության առաջին նիստը, բայց արի ու տես, որ օտարերկրյա պաշտոնյաները չեն շտապում նրան շնորհավորելու հարցում:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում նա շնորհավորանքներ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից ու վարչապետ Մեդվեդևից, Ղազախստանի նախագահ Նազարբաևից, Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլուց և վերջ: Ասել է, թե Ս.Սարգսյանին չեն շնորհավորել ԱՊՀ և ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները:
Ս.Սարգսյանին այս ընթացքում որևէ մեկը չի շնորհավորել նաև ԵՄ անդամ պետություններից, ոչ էլ ԱՄՆ-ից. ընդհակառակը, եղել են նախազգուշական հայտարարություններ՝ ցուցարարների դեմ բռնի գործողությունների չդիմելու մասին: Եվ վերջապես, հատկանշական է փաստը, որ Ս. Սարգսյանին չի շնորհավորել ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հետաքրքիր է` Տիգրան Սարգսյանն ինչո՞ւ չի շնորհավորել՝ մոռացե՞լ է, թե՞ փոխել է իր քաղաքական էլիտան ու արդեն արհամարհում է Սերժ Սարգսյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում