Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում
Ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Կետիկյանը կհամալրի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը:
Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն՝ վկայակոչելով կինոփառատոնի պաշտանական կայքը: Ռոբեր Կետիկյանը մեծացել է Մարսելում, կինոքննադատների ուշադրությունը գրավել է 80-ականներին, երբ հեղինակին մեծ հաջողություն էր բերել «Մարիուս և Ժանեթ» ֆիլմը:
Կետիկյանի հետ միասին կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը, կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովը, ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, չինացի դերասան Չան Չենը, բուրունդացի երգիչ-երգահան Խաջա Նինը և ամերիկացի սցենարիստ Ավա Դյուվերնեյը:
Ժյուրիի նախագահն է լինելու հայտնի ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը:
Կաննի կինոփառատոնը մեկնարկելու է մայիսի 8-ին և կավարտվի մայիսի 19-ին։